ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Քննադատներն ընտրել են «Ստրկության տասներկու տարին»

Քննադատներն ընտրել են «Ստրկության տասներկու տարին»
19.01.2014 | 18:45

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ հեռուստաքննադատների ասոցիացիան 2013 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչել Սթիվ Մակկուինի «Ստրկության տասներկու տարին» պատմական դրաման: Մրցանակակիրների շարքը գլխավորում է Ալֆոնս Կուարոնի «Գրավիտացիան»: Այն կինոքննադատներից ստացել է ինը մրցանակ, այդ թվում նաև՝ լավագույն ռեժիսուրայի և լավագույն սցենարի համար: Երկրորդ տեղում է Դեվիդ Ռասելի «Հնարամտություն՝ ամերիկյան ձևով» ֆիլմը, որը հաղթել է «Լավագույն արտիստական անսամբլ» և «Լավագույն կատակերգություն» անվանակարգերում: Երկու մրցանակ էլ շահել են «Մեծն Գեթսբին» և «Փրկվածը» ֆիլմերը:

Գլխավոր արտիստական անվանակարգերում նշված են Քեյթ Բլանշետը և Մեթյու Մակկոնախին: Լավագույն կատակերգական դերասան է ճանաչվել Լեոնարդո դի Կապրիոն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ